Ռուսաստանը և Վիետնամն ազգային արժույթների առևտրի հարցերով աշխատանքային խումբ կստեղծեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Итар-Тасс-ը, այսպիսի որոշում է ընդունվել առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության ռուս-վիետնամական միջկառավարական հանձն աժողովի 17-րդ նիստի ընթացքում, որն անցկացվել է Վլադիվաստոկում:

 

«Մենք քննարկել ենք մեր երկրների միջև ազգային արժույթների առևտրի հետ գործողությունների կարգավորման մեխանիզմները: Կստեղծվի աշխատանքային խումբ ազգային արժույթների առևտրի հարցերով»,- հայտարարել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը:

 

Շուվալովի խոսքով՝ նիստի ընթացքում քննարկվել է նաև Վիետնամի և Մաքսային միության միջև ազատ առևտրի համաձայնագիր կնքելու հարցը: Նա տեղեկացրել է, որ համապատասխան համաձայնագիրը պատրաստ կլինի ընթացիկ տարվա վերջին: