Երեւանի Արին-Բերդ փողոցում գտնվող ճաշարանում, օգոստոսի 4-ի կեսգիշերին սկանդալ է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ մի խումբ երիտասարդներ վիճել են, որը վերածվել է թեժ ծեծկռտուքի:

 

Միջադեպի ընթացքում միմյանց մարմնական վնասվածքներ հասցնելուց բացի, նրանք կոտրել են ճաշարանի ապակիները, հայելիները, հեռուստացույցը և այլ իրեր:

 

Ծեծկռտուքին միջամտել են ոստիկանության ներկայացուցիչները եւ նշված ճաշարանից բերման են ենթարկել վեճի մասնակիցներին: Ըստ NEWS.am լրատվականի՝ նրանց բաց են թողնել, իսկ միջադեպով կատարվում է հետաքննություն: