«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի համար միջազգային կոալիցիայի ստեղծման վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ծրագիրն ազդանշան է Բաղդադի իշխանությունների լուրջ աջակցության վերաբերյալ, հայտարարել է Իրաքի ԱԳ նախարար Հոշիյար Զեբարին:

 

«Մենք ողջունում ենք այդ ծրագիրը: Մեր պայքարը մոտենում է ավարտին, սակայն մենք արտաքին աջակցության կարիք ունենք, քանի որ մեր հնարավորությունները սահմանափակ են»,- նշել է Զեբարին, ըստ «News.am» լրատվականի՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

 

Իրաքի ԱԳ նախարարը նշել է, որ այս փուլում ոչ ոք չի խոսում օտարերկրյա ցամաքային զորքերը երկիր ուղարկելու մասին, ընդ որում խոսքը ռազմավարական աջակցության եւ Իրաքի անվտանգության ուժերին զեքնի մատակարարման մասին է:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի իշխանություններն Իրաքի եւ Սիրիայի տարածքում գործող ԻՊ գրոհայինների դեմ պայքարում աջակցող երկրների կոալիցիա կստեղծեն:

 

«Մենք պետք է հարձակվենք ԻՊ վրա այնպես, որպեսզի կանխենք նրանց կողմից տարածքների գրավումը, ինչպես նաեւ աջակցել Իրաքի անվտանգության ուժերին, որոնք պատրաստ են դիմակայել իսլամիստներին՝ առանց սեփական ուժերը մտցնելու»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում պետությունների ղեկավարների հանդիպման ընթացքում:

 

Նա նաեւ կոչ է արել պետություններին միավորվել «Իսլամական պետության» դեմ պայքարի համար նախքան ՆԱՏՕ-ի ղեկավարության կողմից համապատասխան որոշման ընդունումը: