Տաշքենդում մեկնարկել է Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

57 կգ քաշայինների կարգում Գարիկ Բարսեղյանը մեկնարկային գոտեմարտերում պարտվել էր և պայքարից դուրս էր մնացել, քանի որ իրեն հաղթած ուկրաինացի մարզիկը 1/8 եզրափակչում նույնպես պարտվել էր:

86 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Մուսա Մուրթազալիևը 1/16 եզրափակչում պարտվել էր Բուլղարիայի ներկայացուցչին:

Մուրթազալիևը երրորդ տեղի համար պայքարի հնարավորություն կստանա, եթե բուլղարացի մարզիկը հասնի եզրափակիչ:

70 կգ քաշայինների պայքարում Գրիգոր Գրիգորյանը մեկնարկային գոտեմարտում հաղթանակ է տարել, իսկ 1/8 եզրափակչում պարտություն կրել ԱՄՆ-ի ներկայացուցչից: Եթե ԱՄՆ-ի ներկայացուցիչը հասնի եզրափակիչ, ապա հայ ըմբիշը բրոնզի համար պայքարի հնարավորություն կստանա: