Փարիզում չեն մեկնաբանում այն տեղեկությունները, ըստ որոնց՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում պայմանավորվածություն է ձեռք բերվել Ուկրաինային սպառազինություն մատակարարելու մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Այդ տեղեկատվությունն ստացվել է ոչ պաշտոնական աղբյուրներից,-զրույցի ժամանակ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է Ելիսեյան պալատի մամուլի ծառայության ներկայացուցիչը:-Ուստի մենք մտադիր չենք դրա վերաբերյալ որեւիցե մեկնաբանություն տալ»:

 

Սեպտեմբերի 7-ին Ուկրաինայի նախագահի խորհրդական եւ «Պյոտր Պորոշենկոյի դաշինք» կուսակցության ղեկավար Յուրի Լուցենկոն Facebook-ի իր Էջում հայտնել Է, որ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ, ելույթ ունենալով Նյուպորտի հանդիպման արդյունքում պայմանավորվել են զենք մատակարարել Ուկրաինային:

 

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում պայմանավորվածություններ են ձեռք բերվել արեւմտյան ռազմական խորհրդականների ուղարկման եւ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Լեհաստանից, Նորվեգիայից արդիական զենքի մատակարարումների շուրջ»,-գրել Է Լուցենկոն:

 

Այդ տեղեկատվության հերքմամբ արդեն հանդես են եկել Վաշինգտոնը, Վարշավան եւ Օսլոն: Հռոմում պաշտպանության նախարարության աղբյուրները հայտնել են, որ Իտալիան դիտարկել Է Ուկրաինային ոչ մահաբեր ռազմական հանդերձանք մատակարարելու հնարավորությունը, այն Էլ՝ ՆԱՏՕ-ի գծով գործընկերների հետ սերտ կոորդինացմամբ»: