Սեպտեմբերի 8-ին, ժամը 12.31-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչը կտրել է երակները. անհրաժեշտ է օգնություն:

 

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

 

Պարզվել է, որ Ն.Ա.-ը (ծնվ.1981թ.) դաստակի հատվածում մակերեսային կտրվածքներ է արել:

 

Հրշեջ-փրկարարները Ն.Ա.-ին մոտեցրել են շտաօպգնության մեքենային, ով հոսպիտալացվել է Նոյմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: