Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրո-2016-ի ընտրական փուլում Դանիայի հավաքականի դեմ խաղից հետո ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել երկրպագուներին:

«Պետք է բարձր պահենք գլուխներս և կենտրոնանանք մեր հաջորդ խաղի վրա: Շնորհակալություն երկրպագուներին ժամանելու և աջակցության համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը: