Ոստիկանության Դիլիջանի բաժնում սեպտեմբերի 8-ին' ժամը 23.10-ին, ահազանգ է ստացվել, որ «Հաղարծին» վանական համալիրի հարակից անտառում ծառ են կտրում:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը սեպտեմբերի 9-ին' ժամը 01.05-ին, «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին» տեղամասի 3-րդ պահաբաժնի տարածքից բերման է ենթարկել 1987թ. ծնված Նվեր Դ.-ին՝ իր կողմից վարած «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենայով' բեռնված փայտանյութով: Պարզվել է, որ Նվեր Դ.-ն նշված տեղամասի տարածքից ապօրինի հատել է 2 ծառ:

 

Պատճառված վնասի չափը պարզվում է: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Փայտանյութն ի պահ է հանձնվել«Դիլիջան» ազգային պարկին: Կատարվում է հետաքննություն: