Աղվերանում անցկացվող Սեյսմոլոգիական 9-րդ միջազգային դպրոցում քննարկումների հիմնական թեման սեպտեմբերի 10-ին վերաբերել է սեյսմոլոգիական դիտարկումների արդյունքներին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, օրակարգով նախատեսված զեկույցները վերաբերել են Հայաստանի, Վրաստանի, ՌԴ տարբեր հատվածների, Չինաստանի տարածքում իրականացվող սեյսմոլոգիական դիտարկումների, ուժեղ երկրաշարժերի գոտիներում արված ուսումնասիրությունների, տեղային սեյսմիկ վիճակի մոնիթորինգի ավտոմատ համակարգերին, ցունամիների գնահատման ու կանխարգելման մեթոդների, դիտացանցերի զարգացման, տարբեր տարածաշրջանների սեյսմիկ առանձնահատկությունների և այլ թեմաների:

 

Վաղը' սեպտեմբերի 11-ին, սեյսմոլոգիական դպրոցի շրջանակներում կազմակերպվելու է երիտասարդ մասնագետների մրցույթ, որի ընթացքում նրանք փորձելու են հնարավորինս և ճշգրիտ արագ մշակել մոտակա տարածքում գրանցված սեյսմիկ իրադարձության վերաբերյալ տվյալները: