Հանրապետության տարածքում սեպտեմբերի 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 14-16-ին հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

 

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-13-ին էապես չի փոխվի, 14-16-ին շրջանների զգալի մասում կնվազի 3-5 աստիճանով, արևելյան շրջաններում' 5-7 աստիճանով: Քամին' հարավ-արևմտյան' 5-10 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ' 20-25մ/վրկ արագությամբ:

 

Երևանում սեպտեմբերի 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբեր 14-16-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Սեպտեմբերի 12-13-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +35 աստիճան, սեպտեմբերի 14-ին'+33, սեպտեմբերի 15-ին' +31, սեպտեմբերի 16-ին' +30 աստիճան: