Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Քարակերտ գյուղի բնակիչ, 40-ամյա Ռաֆաել Ստեփանյանը Արգինա-Քարակերտ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում իր վարած «Газ 24» մակնիշի 34 ՍR 193 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ապառաժ քարերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում:

 

Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, վթարի հետևանքով վարորդը և նրա ուղևոր՝ Քարակերտ գյուղի բնակիչ, 23-ամյա Արմեն Պետրոսյանը տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր՝ Քարակերտ գյուղի բնակիչ, 25-ամյա Րաֆֆի Սարգսյանը տեղում մահացել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել Քարակերտի բնակիչները՝ գյուղապետ Մհեր Հարթենյանի ղեկավարությամբ:

 

 

Շարունակությունն՝ այստեղ