Բրիտանական հեղինակավոր BBC լրատվական գործակալությունը մի առիթով անդրադարձել է Հայաստանին՝ իբրև շախմատային հսկաների երկրի:

 

Ներկայացնում ենք գործակալության՝ 2009 թվականին հրապարակված հոդվածը, որը վերնագրված է՝ «Հայաստան. երկրագնդի ամենախելացի ազգը»:


«Հայաստանը փոքր երկրներից է՝ շուրջ երեք միլիոն բնակչությամբ, երկու անգամ անընդմեջ հաղթել է շախմատի օլիմպիական մրցաշարում: Այն հաղթանակել է այնպիսի շախմատային հսկաների, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն:

 

Աշխարհի շատ մասերում կան շախմատի մոլեռանդ սիրահարներ: Սակայն ոչ մի երկրում շախմատի չեմպիոններին այդքան չեն երկրպագում, որքան Հայաստանում:

 

Այն, թե ինչպես է փոքր Հայաստանը կերտել շախմատային հանճարների մի ազգ, հայտնի չէ: Հանձնարարվել է «հետաքննել» այս փոքրիկ գաղտինքը»:

 

Այս հոդվածի հրապարակումից անցել է 5 տարի և հետաքրքիր է՝ բրիտանացիներին հաջողվե՞լ է բացահայտել Հայաստանի և հայ ժողովրդի խելացիության «փոքրիկ գաղտնիքը»...