Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանին' աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը:

«Հարգելի Արսեն, շնորհավորում եմ փառահեղ հաղթանակիդ առթիվ: Չնայած դժվարություններին և համառ պայքարին՝ դու կարողացար բարձր պահել քո պատիվը, հայրիկիդ պատիվը եւ համայն հայության պատիվը: Քո հաղթանակն այլեւս միայն քոնը չէ, դա բոլորիս հաղթանակն է եւ իրապես արժանի է բարձր գնահատանքի: Դու քո հիանալի օրինակով ճանապարհ ես հարթում շատերի ներկա ու ապագա հաղթանակների համար: Հպարտանում եմ քեզանով եւ մաղթում եմ նորանոր հաջողություններ»,- նշել է Աբրահամը