Սեպտեմբերի 13-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15․30–ի սահմաններում Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհին՝ Մրգաշեն գյուղի վարչական տարածքում, BMW մակնիշի 35 PԼ 021 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակիչ, 26–ամյա Աղաբեկ Հարությունյանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա․ Հարությունյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ նրա համագյուղացի ուղևորուհին՝ 36-ամյա Արփինե Ավետիսյանը, տեղում մահացել է։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի։