Թուրքիայի հարավ-արևմուտքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, 15-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, պատահարը տեղի է ունեցել Անթալիայում. ավտոբուսը շրջվել և ընկել է առուն: Վթարի հետևանքով տուժած այլ պետությունների քաղաքացիների մասին առայժմ ոչ մի տեղեկություն չ ի հաղորդվում: