Գյումրեցի երկու ըմբիշներ75կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանի և 98կգ քաշային Արթուր Ալեքսանյանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճած ոսկե մեդալները հիանալի նվեր են և հայկական սպորտին, և Գյումրի քաղաքին:

Այս մասին «Արմենպրես»-ին ասաց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Նա նշեց, որ Հայաստանի մարզական հանրությունը այս մարզիկներից վաղուց էր նման հաջողություն ակնկալում:

Բալասանյանի խոսքերով, շուտով Գյումրիում նշվող քաղաքի տոնի ժամանակ արժանի ուշադրություն կմատուցվի նաև սպորտին, որը Գյումրիի կարևորագույն խորհրդանիշներից մեկն է և Ջուլֆալակյանն ու Ալեքսանյանը այն ևս մեկ անգամ հաստատեցին: