Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համոզված է, որ իր թիմն ունակ է հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը համոզված է, որ Կլոպի թիմը դրա համար ունի բոլոր հնարավորությունները:

«Չեմպիոնների լիգայի խաղերը շատ յուրահատուկ են: Մրցաշարի եզրափակչին մասնակցելը նույնպես հատուկ նշանակություն կունենար: Մենք կարող ենք լինել եզրափակչի մասնակից: Ինչո՞ւ ոչ, դրա համար անհրաժեշտ ներուժ ունենք, և ամեն ինչ կանենք դրան հասնելու համար»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sportal-ը: