Դերասանուհի Լիա Զախարյանի համար աշխատանքային բուռն շրջան է սկսվել. վերջերս նա նկարահանվել է «Իմ փոքրիկ փեսացուն» գեղարվեստական ֆիլմում, որում մարմնավորած կերպարը, նրա խոսքով, կտարբերվի մինչ այս խաղացած դերերից:

«Այստեղ այնքան էլ արտահայտված չէ գլամուրը, թիթիզությունն ու ակտիվությունը, որը եղել է նախորդ դերերումս: Մարմնավորում եմ բարի մի աղջնակի, ով շատ է սիրում կենդանիներին և պաշտպանում է նրանց: Իր գտած և պաշտպանած շունիկի շնորհիվ էլ նա գտնում է իր երջանկությունը,- ESem.am-ին ասաց Լիան և հավելեց, որ իր հիմնական խաղընկերը եղել է իր չորքոտանի բարեկամը:)

 

 

Շան հետ խաղալը Լիայի համար մի շարք բարդություններ է առաջացրել :) «Շունը  վարժեցված չէր, իսկ ես հիմնականում նրան գրկած էի.  անընդհատ կենտրոնանում էի նրա շարժումների, հայաքների վրա, կարելի է ասել՝ մոռանում էի իմ կերպարի մասին ու կենտրոնանում շան  վրա»,- ասաց Լիան ու հավելեց, որ մի շարք վնասվածքներ էր ստացել «շնորհիվ» չորքոտանի բարեկամի:)

«Ինձ համար դժվար էր, որովհետև ուզում էի ավելին տալ կերպարիս: Ինչ-որ առումով շունն ինձ խանգարում էր»,- ասաց դերասանուհին և հավելեց, որ, այնուամենայնիվ, սա իր համար բավականին մեծ փորձ էր:

Նկարահանման հրապարակում Լիան ստացել էր «շան աղջիկ» անունը:) «Սկզբնական շրջանում դեռ չէր որոշվել կերպարիս անունը, գնում էի «չիտկաների», ինձ ասում էին՝ շան աղջիկ:) Նույնիսկ նկարիս կողքին էր գրված ՝ շան աղջիկ:) Ի վերջո ընտրվեց հերոսուհուս անունը՝ Սառա»,- հիշեց նա:

 

 

Այսօր կկայանա նաև «Կյանքից առավել» հեռուստասերիալի պրեմիերան, որում առանցքային կերպարներից մեկին մարմնավորում է Լիան: «Մինչ այս ես չեմ լացել ֆիլմերում: Այս անգամ, տխրում եմ, լացում, պայքարում: Մի քիչ բացասական բնավորություն ունեմ, պատրաստ եմ ամեն գնով հասնել նպատակիս, սակայն կերպարս ինչ-որ դրական ու համով գիծ ունի իր մեջ»,- ասաց Էլենի դերակատարուհին:

Լիայի համար նշանակալի էր նաև ուսումնական տարվա մեկնարկը: ԳԱԱ ուսանողուհին համատեղությամբ ընդունվել է նաև Թատերական ինստիտուտ, որտեղ կուսանի «Դերասանի վարպետություն» բաժնում` Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնի գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Gրիգորյանի կուրսում:

 

 

«Ընդունվեցի բակալավր, ոչ թե մագիստրատուրա, որովհետև ցանկանում եմ սովորել առաջին մակարդակից: Թատերական ընդունվեցի նախ, որպեսզի մարդիկ չմտածեն, թե հաջողություններ ունեմ, բայց մասանգիտական կրթություն չունեմ: Երկրորդ՝ հասկացա, որ արվեստագետ լինելու համար շատ բացթողումներ ունեմ: Որպես դերասան՝ մի արք բաներ եմ սովորել պրակտիկայիս ընթացքում: 3-4 տարի նկարահանվելու փորձի ընթացքում մասնագիտական նրբություններ եմ սովորել նաև տաղանդավոր, փորձառու խաղընկերներիցս, սակայն տեսականորեն բացթողումներ ունեմ, որոնք կփորձեմ լրացնել»,- ոգևորությամբ ասաց Լիան:


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը