Ախուրյան գյուղի Ջրաշինարարների փողոցում՝ «Սև քար» ռեստորանի մոտակայքում, ծառը շրջվել և փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին ահազանգը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ստացվել է սեպտեմբերի 15-ին' ժամը 04.50-ին. փրկարարներն օգնության են հասել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները  ծառը հեռացրել են ճանապարհի հատվածից:

 

Իսկ ճոճվող բարդին արտակարգ իրրավիճակի վտանգ է առաջացրել Երեւանում: Սեպտեմբերի 14-ին, ժամը 13.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի այգիների թիվ 257 տան մոտակայքում (Սարալանջի պողոտայի կողմից) գտնվող բարդու ծառը (մոտ 25 մ) թուլացել և ճոճվում է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն:


Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը և ՀՓՋ-ի ավտոսանդուղքը:
Փրկարարների և կանաչապատման ընկերության աշխատակիցների համատեղ ուժերով ծառը մասնատվել և տեղափոխվել է: