Ստամբուլի Hilton բարձրահարկ հյուրանոցի 13-րդ հարկում հրդեհ է բռնկվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է HaberTurk-ը:

 

Նշվում է, որ հրդեհի պատճառը դեռեւս հայտնի չէ: Իրավապահները տարհանում են հյուրանոցի բնակիչներին: Ներկայում միջադեպի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ հաշվարկներ, շտապօգնության մեքենաներ եւ փրկարարներ: