Այսօր, ինչպես հայտնում է Ազատություն լրատվականը՝ գրանցվել է ռուսական ռուբլու ռեկորդային ցածր փոխարժեք դոլարի նկատմամբ՝ 38.04 ռուբլի մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը ռուբլու նկատմամբ նույնպես աճել է՝ հասնելով 49.25 ռուբլու մեկ եվրոյի դիմաց:

 

Լրատվական գործակալությունները նշում են, որ Ռուսաստանի ֆինանսական շուկայում նման իրավիճակը հետևանք է երկրի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցների:

 

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ը և Եվրամիությունը անցած շաբաթ նոր պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի նկատմամբ, որոնց թիրախը ռուսական բանկերը և էներգետիկ ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերություններն են: