armsport.am«Ռեալի» մարզիչ Կարլո Անչելոտին «Բազելին» ջախջախելուց հետո շնորհակալություն է հայտնել իր թիմի ֆուտբոլիստներին նվիրվածության համար եւ կոչ արել չկորցնել զգոնությունը:

Մադրիդում տեղի ունեցած հանդիպման ժամանակ գոլերով աչքի ընկան «Բազելի» ֆուտբոլիստ Մարեկ Սուխին (ինքնագոլ), մեկական անգամ մրցակցի դարպասը խոցեցին Բեյլը, Ռոնալդուն, Խամեսը եւ Բենզեման եվ, ընդ որում, Բենզեմայի գոլը դարձավ «Ռեալի» հազարերորդ գոլը Չեմպիոնների լիգայում: «Բազելի» կազմում գոլի հեղինակ դարձավ Դերլիս Գոնսալեսը:

-Ես շատ գոհ եմ հաղթանակով եւ թե ինչպես էինք մենք գործում: Մենք լավ էինք խաղում առաջին կեսում, շատ գոլ խփեցինք եւ այդպիսով արագ լուծեցինք հանդիպման հետ կապված բոլոր հարցերը: Երկրորդ խաղակեսում էլ մենք արժանի էինք գործում, սակայն մենք դեռ պետք է մի քանի խնդիր լուծենք: Խամեսի խաղը լավ տպավորություն թողեց, Նաչոն կազմում խաղալու իրավունք վաստակեց, քանի որ շատ պրոֆեսիոնալ է մոտենում մարզմանը: Հիմա հենց նա է թույլ տվել հանգստանալ Արբելոային:

Այս խաղը մեզ երջանիկ դարձրեց, սակայն մենք նախկինի պես գիտենք, որ մեր ոչ բոլոր խնդիրներն են ամբողջությամբ լուծված: Մենք պետք է շարունակենք աշխատել եւ աշխատանքի նկատմամբ ճիշտ վերաբերմունք ցուցաբերել հաջորդ խաղում,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: