Ռուսաստանը եւ Վրաստանը վերականգնել են կանոնավոր ավիահաղորդակցությունը: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է Ռուսաստանի օդային հաղորդակցության համերկրային գործակալության (Ռոսավիացիա) հաղորդագրությունից:

 

«Վրաստանի արտաքին գործերի նախարարության նոտային համապատասխան, 2014 թվականի սեպտեմբերի 15-ից վերականգնվում Է կանոնավոր ավիահաղորդակցությունը Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա երթուղով»,-ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:

 

Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ կանոնավոր ավիահաղորդակցությունն ընդհատվել Էր 20008 թվականի օգոստոսին՝ կապված Հարավային Օսիայում տեղի ունեցած զինված հակամարտության հետ: Թռիչքները վերսկսվել Էին 2010 թվականի օգոստոսին: Մինչեւ կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնումը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ իրականացվում Էին չարտերային չվերթներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: