Սիրիայի Իլդլիբի մարզում ավելի քան 60 երեխա են մահացել ջրծաղիկի անորակ պատվաստանյութ ներարկելու պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» կայքը, այժմ շատ երեխաներ գտնվում են ծանր վիճակում: Նրանց մոտ հայտնաբերվել են թունավորում և ալերգիայի նշաններ: Տեղեկություններ կան, որ Սինջար շրջանում 12 երեխա են մահացել:

 

Պատվաստանյութը Թուրքիայից սիրիական տարածք է մտցրել Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան: Պատվաստանյութը ներարկվել է ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող Իդլիբի Արմնազ, Քաֆր Բատիխ, Թել Մալբաս և այլ շրջաններում:

 

Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան հայտարարել է երեխաների պատվաստման արշավի ժամանակավոր դադարեցման մասին: Արշավը սկսվել էր 2 օր առաջ և անցկացվել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հետ համագործակցությամբ: