Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոստովանել է, որ կցանկանար Չեմպիոնների լիգայում հաղթել երրորդ անգամ:

Այսօր լոնդոնցիները Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում կհանդիպեն «Շալկեի» դեմ:

«Անգլիայում կա Ալեքս Ֆերգյուսոնը, ով այս մրցաշարում հաղթել է երկու անգամ և նա մեծագույն մարզիչ է: Ես նույնպես հաղթել եմ երկու անգամ: Այնպես որ, այս պահից սկսած, եթե ես նույնիսկ չհաղթեմ Չեմպիոնների լիգայի և ոչ մի խաղում, միևնույնն է կմտնեմ պատմության մեջ: Ես հաղթել եմ երկու անգամ և կարող եմ հպարտանալ: Իհարկե, կցանկանայի երրորդ անգամ նույնպես հաղթել: Սակայն այժմ մտածում եմ միայն խմբային փուլի վեց խաղերի մասին: Չեմպիոնների լիգան կյանքիս մի մասն է, իսկ եթե ինչ-որ մեկը դեռ չի հասկացել, ապա ես նույնպես մրցաշարի պատմության մի մասն եմ»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Goal-ը: