Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում 5:1 հաշվով պարտության մատնեց «Բազելին»:

Արդյունքում մադրիդցիները եվրագավաթներում հեղինակած գոլերի քանակով ռեկորդ սահմանեցին:

«Արքայական ակումբը» եվրոպական բոլոր մրցաշարերում հատեց 1000 գոլի սահմանագիծը: Նման արդյունք աշխարհում ոչ մի ակումբ չի գրանցել:

Մադրիդցիների 1000-րդ գոլի հեղինակը դարձավ Քարիմ Բենզեման: Այս ցուցանիշին հասնելու համար «Ռեալից» պահանջվեց 201 խաղ:

Մադրիդցիներին հաջորդում է կատալոնական «Բարսելոնան», որը եվրագավաթներում դեռևս հեղինակել է 980 գոլ: