Թուրքիայի Ստամբուլ քաղաքում չարտոնված հակակառավարական բողոքի ակցիան վերածվել է մասնակիցների եւ իրավապահների միջեւ բախումների:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Ստամբուլի Օքմեյդան թաղամասում հավաքված ակտիվիստները ճանապարհները փակել են բարիկադներով եւ փորձել խոչընդոտել երթեւեկությունը քաղաքի կենտրոնում: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը ջրաշիթեր եւ արցունքաբեր գազ է կիրառել: Ակտիվիստները ոստիկանների վրա դյուրավառ նյութեր եւ կտրող առարկաներ են նետել: Նշվում է, որ ոստիկանությունը բերման է ենթարկել մեծ թվով ակտիվիստների: