Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը հաստատել է, որ իր երկիրը չի միանա Ռուսաստանի դեմ որևէ պատժամիջոցի կիրառման: «Սերբիան սկզբունքորեն պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, սակայն չի մասնակցի Ռուսաստանի դեմ որևէ պատժամիջոցի կիրառման»,- «Ռիա-նովոստի»-ի հաղորդմամբ' նշել է Սերբիայի նախագահը' ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղեկալ Ալեքսեյ Մեշկովի հետ հանդիպմանը:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' Նիկոլիչը և Մեշկովը նաև գոհունակություն են հայտնել Սերբիայի և Ռուսաստանի միջև առկա «հիանալի հարաբերությունների» մակարդակից, ընդգծելով, որ առկա են հնարավորություններ' առաջին հերթին տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման համար:

 

Արդեն մի քանի ամիս է, ինչ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը պատժամիջոցներ են կիրառում ՌԴ-ի նկատմամբ' Ղրիմի ինքնորոշումից և ՌԴ-ի կազմ ընդգրկվելուց հետո: