Չեմպիոնների լիգայի մեկնարկային խաղում Դորտմունդի «Բորուսիան» պարտության մատնեց Լոնդոնի «Արսենալին»:

Խաղից հետո տված հարցազրույցում դորտմունդցիների մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և նշել.

«Ես նրան ասել եմ, որ այսօր նրա գոլերի կարիքը չունենք: Կգա ժամանակ, երբ Մխիթարյանի գոլերի կարիքը կունենանք, և դա նրան կհաջողվի»: