Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հույս է հայտնել, որ ընթացիկ մրցաշրջանը կապտանռնագույնների համար հաջող կլինի:

«Հուսով եմ, որ իմ թիմը հաջող մրցաշրջան կանցկացնի: Ինձ չի հուզում, թե ինչով են զբաղված մյուսները: Անկեղծ կլինեմ՝ հուսով եմ, որ «Ռեալը» կպարտվի իր բոլոր խաղերում: Իսկ մենք կգնանք մեր ճանապարհով»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է AS-ը:

Իսպանիայի առաջնության երեք տուրերի ընթացքում «Բարսելոնան» իր ակտիվում գրանցել է 9 միավոր, այն դեպքում, երբ «Ռեալը» մեկ հաղթանակ է տոնել և երկու հանդիպման ժամանակ պարտվել: