Եվրասիական տնտեսական միության ստեղծման շուրջ պայմանագրի վավերացումը ծրագրվում է համաչափ անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի խորհրդարանների կողմից: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ԱՊՀ հարցերով Դումայի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկիին:

 

«Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին կմիանան այլ երկրներ. հոկտեմբերի 9-ին կմիանա Հայաստանը, այնուհետև Ղրղզստանը»,- հայտնել է Սլուցկին Պետդումայի նիստում:

 

Նրա խոսքով՝ համաձայնությունները, որոնք կվավերացվեն տվյալ պայմանագրի շրջանակներում,լուրջ խոչընդոտ են հանդիսանալու այն մարդկանց համար, ովքեր փորձում են կառուցել միաբևեռ աշխարհ:

 

Մեծ հավանականությամբ' վավերացումը Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանների կողմից համաչափ կանցնի: