Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպետմբերի 17-ին մասնակացել է Մարտակերտի շրջանի Նոր Սեյսուլան գյուղում նորակառույց համայնքային կենտրոնի եւ խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությանը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը նշել է, որ հասարակական նշանակություն ունեցող այս օբյեկտները դրականորեն կազդեն բնակավայրի զարգացման եւ գյուղական կյանքի աշխուժացման վրա: