ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով սեպտեմբերի 17-ին կատարվել է 3 նոր նշանակում:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, նշանակումները կատարվել են Գեղարքունիքի, Արարատի, Արագածոտնի մարզերի հրշեջ-փրկարարական ջոկատներում:

 

ԱԻ նախարար Արմեն Երիցյանն անձամբ հանդիպում և հարցազրույցներ է անցկացնում նախարարության համակարգում աշխատելու համար դիմած քաղաքացիների հետ: