Իրաքյան քրդաբնակ շրջանում հայաբնակ Հավրեզք գյուղի հայերն իրեն հողագործության հագուստները հանել են՝ դրանք փոխարինելով զինվորական հագուստով ու գնդացիրներով: Նրանք շրջում են գյուղի մերձակայքում՝ պատրաստ դիմակայելու ԻԼԻՊ խմբավորման հնարավոր հարձակումներին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջից:

 

Գյուղը գտնվում է Մոսուլից 70 կմ հեռավորության վրա: Գյուղապետն ամեն գիշեր հանդիպում է գյուղի տղամարդկանց հետ՝ քաջալերելով նրանց: Թեպետ, սակայն նրանք պատրաստ են դիմակայելու ցանկացած անակնկալ զարգացման:

 

Հավրեզք գյուղը հիմնվել է Վասպուրականի հերոսամարտի մասնակից Լևոն Շաղոյանի ջանքերով 1920-ական թվականներին: 1970թ. իրաքյան բանակի և քրդական զինված խմբավորումների միջև բախումների պատճառով գյուղի հայ բնակչությունը գաղթել է: Այն վերահիմնվել է 2005թ. Քրդստանի դեմոկրատական կուսակցության անդամ Սարգիս Աղաջանի ջանքերով, որը քրիստոնյա փոքրամասնությունների հետ համակարգում է քրդական վարչակարգի աշխատանքները:

 

Հավրեզք գյուղում 2005թ. կառուցվել է 115 տոն: Վերաբնակվող հայերը եկել են Բաղդադից, Բասրայից և Մոսուլից: Այժմ այնտեղ բնակվում է 90 հայ ընտանիք:

Իրաքում հայերի թիվը կազմում էր 25 հազար, սակայն վերջին տարիներին իրավիճակի վատթարացման հետ հայերի քանակը նվազել է: