ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցել է ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (UNECE) և ՄԱԿ-ի Եվրոպայի և Կենտրնական Ասիայի տարածաշրջանային զարգացման խմբի (R-UNDG) կազմակերպած «Հետ-2015 զարգացման օրակարգի մշտադիտարկումը և հաշվետվողականությունը տարածաշրջանային մակարդակով» նախարարական խորհրդակցությանը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի տեղակալն աշխատանքային հանդիպել է ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի նորանշանակ գործադիր քարտուղար Քրիստիան Ֆրիս Բախի հետ' քննարկելով հանձնաժողովի ծրագրերում Հայաստանի ներգրավվածության հեռանկարները:

 

Աշխատանքային այցի շրջանակներում Աշոտ Հովակիմյանը հանդիպել է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների նորանշանակ բարձագույն հանձնակատար Զեյդ Ռա’ադ Ալ Հուսեյնի հետ: Շնորհավորելով վերջինիս նոր առաքելության ստանձնման կապակցությամբ' նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը' շարունակելու և խորացնելու համագործակցությունը Բարձրագույն հանձնակատարի գրասենյակի, Մարդու իրավունքների մարմինների և հատուկ ընթացակարգերի հետ:

 

Աշոտ Հովակիմյանը հանդիպել է նաև Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության նախագահ Պետեր Մաուրերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջև համագործակցության հետագա զարգացման հարցերը: