Սեպտեմբերի 17-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության կայազորի ստորաբաժանումների ստուգատես անցկացրեց մայրաքաղաքի պարեկապահակետային գնդի վարժահրապարակում:

 

Ոստիկանության պետն անդրադառնալով ծառայողների՝ նոր համազգեստի անցնելու անհրաժեշտությանը, գործընթացը կարևորեց որպես համակարգում շարունակվող բարեփոխումների էական բաղադրիչ:

 

Այնուհետև ոստիկանության պետը ստուգեց ծառայողների նոր համազգեստները, դիտողություններ արեց հայտնաբերված թերությունների վերաբերյալ, պահանջեց վերջնական տեսքի բերել համազգեստները, գործընթացի պատասխանատուների հետ քննարկեց թերացումները շուտափույթ վերացնելու միջոցները:
Ամփոփելով ստուգատեսը՝ Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն հայտնեց դրական արդյունքի համար և կրկին հիշեցրեց, որ ոստիկանության ղեկավարությունը վճռական է համակարգի բարեփոխումները շարունակելու գործում:

 

Ստուգատեսի ավարտին տրվեցին համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ: