Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենուկը դեմ է Դոնեցկի և Լուգանսկի Ինքնահռչակ Ժողովրդավարական Հանրապետությունների օրինականացմանը: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ:

 

«Ոչ ոք թույլ չի տա օրինականացնել ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն: Դա իմ քաղաքական դիրքորոշումն է»,- հայտարարել է Յացենուկը կառավարության նիստում:

 

Նա պարզաբանել է, որ Ուկրաինայի կառավարությունը 100%-ով կֆինանսավորի բոլոր ծախսերը՝ կապված Դոնբասի առանձին շրջանների վերականգման հետ:

 

«Մեր կողմից վերահսկվող տարածքների սոցիալական նպաստներն ու աշխատավարձերը մենք ինքներս ենք վճարում՝ չնայած նրան, որ այնտեղ հարկեր չեն վճարում»,-նշել է նա:

 

Սեպտեմբերի 16-ին Գերագույն ռադան Դոնեցկի և Լուգանսկի առանձին շրջանների տեղական իքնակառավարման մարմինների հատուկ կարգավիճակի մասին օրենք է հրապարակել: Օրենքով նախատեսված հատուկ կարգավիճակի որոշումը ուժի մեջ կլինի երեք տարի ժամկետով: