Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի առաջին տուրում «Շալկեի» (1:1) դեմ ոչ-ոքի ավարտած հանդիպումը:

«Հիասթափված եմ: Մենք արագ գոլ խփեցինք և հաշիվը կրկնապատկելու բոլոր հնարավորություններն ունեինք, սակայն չօգտագործեցինք դրանք: «Շալկեն» այստեղ եկել էր ոչ-ոքիի համար: Շնորհավորում եմ մրցակցին. նրանք հասան իրենց նպատակին: Իսկ մենք հիասթափված ենք, քանի որ ամեն ինչ արեցինք հաղթանակի համար, սակայն այդպես էլ դրան չկարողացանք հասնել»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «Չելսիի» պաշտոնական կայքը: