Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Միացյալ Նահանգներ է ժամանել, որտեղ մեկնարկել է նրա հանդիպումը Ամերիկայի պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:

 

«Միացյալ Նահանգներ կատարած այցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիպել է պետքարտուղար Ջոն Քերիի հետ»,- ասվում է նախագահի Twitter-ի միկրոբլոգում:

 

Հինգշաբթի օրը պլանավորված է Պորոշենկոյի հանդիպումն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և ԱԺ ներկայացուցիչների խոսնակ Ջոն Բեյների հետ: