Սեպտեմբերի 18-ին, ժամը 15.10-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1981թ. ծնված Արսեն Մկոյանը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.45-ին, Նոր Արեշի 9-րդ և 42-րդ փողոցների խաչմերուկում անհայտ անձը հրազենով կրակոցներ է արձակել Ա. Մկոյանի ուղղությամբ:

 

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «410» գրառմամբ 8 կրակված պարկուճ:

 

Ժամը 18.10-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Ա. Մկոյանը, գիտակցության չգալով, մահացել է:

 

Կատարվում է նախաքննություն: