Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը շնորհավորել Է շոտլանդացիներին հանրաքվեի արդյունքների եւ այն բանի կապակցությամբ, որ դրա ընթացքում «լիովին պահպանվել Է օրենսդրությունը»: Նրա խոսքով՝ առանց օրենքի պահպանման անկախության օգտին ընտրություն կատարելը կարող Էր հանգեցնել «ծանր հետեւանքների»:

 

Իսպանիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ շոտլանդացիները «պարզորոշ ու միանշանակ» որոշեցին Միացյալ Թագավորության անկաքտելի մաս կազմել եւ դա արեցին «զանգվածաբար, խաղաղ ճանապարհով եւ երկրի օրենսդրության պահպանմամբ»:

 

«Այդ որոշմամբ շոտլանդացիները կարողացան «ծանր հետեւանքներից» խուսափել տնտեսական, սոցիալական, ինստիտուցիոնալ ու քաղաքական բնագավառներում, ինչն անխուսափելի կլիներ Միացյալ Թագավորությունից եւ Եվրամիությունից նրանց անջատվելու դեպքում»,-հավելել Է վարչապետը:

 

Նրա կարծիքով՝ շոտլանդացիներն ընտրում Էին «բաժանման ու ինտեգրացման, մեկուսացման եւ համագործակցության, կայունության եւ անկայունության, անվտանգության եւ ռիսկի միջեւ: Նրանք կատարեցին ամենաբարենպաստ ընտրությունը բոլորի համար, այդ թվում՝ իրենց, Մեծ Բրիտանիայի մնացած քաղաքացիների եւ Եվրոպայի համար: Մենք երջանիկ ենք, որ Շոտլանդիան մեզ հետ Է մնում»,-ասել Է Ռախոյը:

 

Շոտլանդացիների մեծամասնությունը սեպտեմբերի 18-ին կայացած հանրաքվեում հանդես Է եկել Մեծ Բրիտանիայի միասնության պահպանման օգտին՝ չպաշտպանելով տարածաշրջանի անկախության գաղափարը: Միասնության օգտին քվեարկել Է տարածաշրջանի բնակիչների 55,3 տոկոսը (2 միլիոն 1926 մարդ), դեմ՝ 44,7 տոկոսը (1 միլիոն 617 հազար 989 մարդ), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: