Դամասկոսի Մաադամիա, Մաալուլա, Ջաբադին գյուղերում 128 զինյալ վայր է դրել զենքը և հանձնվել իշխանություններին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանությունը տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում նրանց կենսակերպը բարելավելու ուղղությամբ: Նրանք պարտավորվել են չկատարել քայլեր ի վնաս հայրենիքի կայունության և անվտանգության:

 

Ավելի վաղ 176 զինյալ Ռահիբա և Ջեյրուդ գյուղերում հանձնվել է իշխանություններին: Այսպիսով, Մաադամիա, Կալամուն, Մաալուլա, Ջաբադին, Ջեյրուդ, Ռահիբա, Զաբադանի, Բասիմա գյուղերում սեպտեմբերին իշխանություններին հանձնված զինյալների թիվը կազմել է 748, իսկ օգոստոսին հանձնվածներինը գերազանցել է 800-ը: