Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը հայտարարել է, որ ակումբն ունի պարտքեր:

Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Արքայական ակումբի» պարտքը կազմում է 602 մլն եվրո:

Այդ գումարից 361 մլն եվրոն մադրիդյան թիմը պետք է վճարի կարճ ժամկետներում, իսկ մնացյալ պարտքերը «Ռեալը» կարող է վճարել երկար ժամկետներում:

Նախորդ մրցաշրջանում մադրիդյան թիմի պարտքը կազմում էր 540 մլն եվրո, իսկ այժմ 602: Ընդ որում, հաշվարկները դեռ ավարտված չեն: