Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ չէր հրաժարվի կրկին Մադրիդի «Ռեալը» գլխավորելուց:

«Եթե կարողանայի վերադառնալ անցյալ՝ կրկին կտեղափոխվեի «Ռեալ»: Դա, որպես մարզիչ, փորձ կլիներ ինձ համար: «Ռեալը» լքեցի լավ հարաբերությունների մեջ լինելով ակումբի նախագահի և ամբողջ ակումբի հետ՝ կայացնելով որոշում, որը լավագույնն էր կարիերայիս համար»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ պորտուգալացին իսպանական ակումբում աշխատեց երեք մրցաշրջան՝ հաղթելով Իսպանիայի առաջնությունում և գավաթի խաղարկությունում: