Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը գովեստի խոսքեր է ուղղել Յոհան Կրոյֆին և նշել, որ վերջինս որպես ֆուտբոլիստ ավելի թանկ արժե, քան Բեյլը և Ռոնալդուն:

«Եթե այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Բեյլը և Ռոնալդուն, արժեն մոտ 100 մլն եվրո, ապա Կրոյֆը կարժենար միլիարդներ»,-Բեկենբաուերի խոսքը մեջբերում է Goal-ը:

Համեմատելով «Բավարիային» «Բարսելոնայի» հետ՝ Բեկենբաուերը նշել է.

««Բարսելոնան» ավելի հիանալի ակումբ է, քան «Բավարիան»: Կատալոնյան ակումբը համաշխարհային առաջատար է ավանդույթների առումով: Կատալոնյան ակումբը լեգենդար էր դեռևս 30-ական 40-ական թվականներից, իսկ «Բավարիան» 1965թ-ին առանձնապես չէր փայլում: