ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 20-ին, ժամը 01.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան փողոցի թիվ 140 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2107» մակնիշի 19 LO 473 պետհամարանիշներով ավտոմեքենան (վարորդ' Խ. Ա., ծնվ. 1976թ.) բախվել է «ՄԱԶ» մակնիշի 31 SL 834 պետհամարանիշներով բեռնատարին և կողաշրջվել:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա. Ա.-ն (ծնվ. 1997թ.) և Ա. Բ.-ն (ծնվ. 1977թ.) տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ Հ. Ա.-ն (ծնվ. 2004թ.)' «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը: