ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ծրագրով Ազատության հրապարակում կազմակերպվել է ազգային պարերի ուսուցում:

 

Ծրագիրն իրականացվել է Երևանի քա ղաքապետարանի և «Կարին» ավանդական երգի-պարի համույթի նախաձեռնությամբ՝ այդպիսով ազդարարելով նաև «Ազգային պարի դպրոց» ծրագրի մեկնարկը, որով ազգային պարը դպրոցներում կդառնա պարտադիր առարկա:

 

Միջոցառմանը ներկա էր Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Ողջունելով մասնակիցներին՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է ծրագրի կարևորությունն ու համոզմունք հայտնել, որ ազգային պարերի նկատմամբ նման ուշադրությունը արդյունքներ կտա ու կնպաստի ազգային արժեքների ոչ միայն վերականգնմանը, այլև տարածմանը: