«Հարավային գազային միջանցքն» իսկական աշխարհաքաղաքական նախագիծ է, որը կդառնա 21-րդ դարի պայմանագիրը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Trend գործակալությունը, այս մասին Բաքվում, «Դարի պայմանագրի» 20-րդ ամյակին և «Հարավային գազային միջանցքի» հիմնարկեքի նվիրված արարողության ժամանակ ներկաներին տեսաձայնագրությամբ ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն:

 

Նա հայտնել է, որ Ադրբեջանը կարևոր ներդրում է կատարում Եվրոպա նավթ արտահանելու գործում: Բարոզոն տեղեկացրել է, որ Եվրամիությունը մտադիր է զարգացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ: