Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու, քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով' ոստիկանությունում, սեպտեմբերի 9-ից սկսած, ամեն երեքշաբթի գործում է «Ուղիղ կապ», որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանում են ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատուները:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, սեպտեմբերի 23-ին հերթական «Ուղիղ կապի» հյուրն է լինելու ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը, ում հնարավոր է հարցեր ուղղել Երևան քաղաքում հանցավորության դեմ տարվող պայքարի և հասարակական կարգի պահպանության վերաբերյալ:

 

Կարելի է զանգահարել ժամը 14.30-ից մինչև 16.30-ը՝ 010-59-60-54 հեռախոսահամարով: