Սեպտեմբերի 19-20-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

 

Մասնավորապես՝ Երևանի Մարշալ Բաբաջանյան փողոցում' 150 քմ, Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 16 շենքի մոտակայքում ՝ 30 քմ, Արագածոտնի մարզի Փարպի գյուղի գերեզմանատան մոտակայքում ՝ 20 քմ, Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում ՝ 20 քմ խոտածածկ տարածք:

 

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: